Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Մենք ենք, մեր սարերը»

«Մենք ենք, մեր սարերը»
17.07.2013 | 12:43

Հուլիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսի բացումը:

Քանդակագործին հետաքրքրել է առավելապես դիմաքանդակը, որը թույլ է տվել իր ուշադրությունը բևեռել մարդկային տարբեր խառնվածքների վրա: Նա ստեղծել է անվանի մտավորականների քանդակաշար (Չարենց, Փարաջանով, Լեո, Սարոյան ևն): Բաղդասարյանը էապես նպաստել է հաստոցային քանդակի զարգացմանը: Հեղինակի հաստոցային աշխատանքներից լավագույնները գտնվում են Ազգային պատկերասրահի հավաքածուում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում և արտասահմանյան թանգարաններում:
Սարգիս Բաղդասարյանը հանրությանն առավելապես հայտնի է Արցախյան «Մենք ենք, մեր սարերը» մոնումենտալ հուշակոթողով: Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում տեղադրված այդ քանդակը հարուցել է Ադրբեջանի ղեկավարության զայրույթը, հուշարձանն, այնուամենայնիվ, տեղադրվել է և դարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդանիշը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ